- Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Ծիծեռնակ-գարնան մկրատաձև պոչով թռչուն, կըտուր-տանիք նորոգել, նորոգում-բույնը նորացնել: - Որտե՞ղ էր գտնվում ծիծեռնակի բույնը:
Ծիծեռնակը բույն էր շինել մեր տան կտուրին: - Ինչի՞ մասին է այս պատմությունը: պատասխանդ հիմնավորիր:
Մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին։ - Կատվին
Կատուն շատ սոված էր։
Monthly Archives: August 2025
Մայրենի
Կազմի՛ր բառեր՝ լրացնելով բաց թողնված վանկերը։
Արագիլ, օգոստոս, արեգակ, հորիզոն, ծիծեռնակ, կափարիչ, արահետ, աքաղաղ, անապատ, վերելակ։
Գտի՛ր բառերի հոմանիշները։
Նոր տարի-Ամանոր
Ննջել-քնել
Խմել-ըմպել
Արցունք-արտասուք
Ճակնդեղ-բանջար
Գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող հինգ բառ։
Օրինակ՝ իջնել- լսում ենք՝ չ, գրում ենք ջ։
Աղջիկ, եղբայր, կարդալ, երբ, երբեք։
Բառակազմական վերլուծության ենթարկի՛ր տրված բառերը։
Օրինակ՝ ծլարձակած-ծիլ + արձակ+ած
սովորական-սովոր+ական
ծիսական-ծես+ական
ամենօրյա-ամեն+օր+յա
անտեսանելի-ան+տես+ան+ելի
ոտնատակ-ոտն+ա+տակ
առատություն-առատ+ություն
Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։
Յոթ-յոթերորդ
Տասն-տասներորդ
Քսան-քսաներորդ
Հիսունվեց-հիսունվեցերորդ
Տասնմեկ-տասնմեկերորդ
Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։
Չորրորդ-չորս
Տասնութերորդ-տասնութ
Տասներորդ-տասն
Առաջին-մեկ
Քսաներորդ-քսան
128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:
Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացնել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, .երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:
Բառերի վերջավորություններն իրար համաձայնեցնելով այնպես փոփոխիր, որ կապակցված միտք ստացվի։
Փոքրիկ, տղա, խաղալ, բակում
Փոքրիկ տղան խաղում է բակում։
Չարաճճի, քոթոթ, թավալվել, խոտեր, մեջ
Չարաճճի քոթոթը թավալվում էր խոտերի մեջ։
Ժրաջան, մեղու, ծաղիկ, ծաղիկ, թռչկոտել
Ժրաջան մեղու ծաղկից ծաղիկ է թռչկոտում։
Ես, շատ, սիրել, իմ, մայրիկ
Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։
Կետադրի՛ր տրված նախադասությունները, ապա նշի՛ր՝ ի՞նչ հնչերանգ են արտահայտում։
Մայրիկ կարող ես երեկոյան տանել ինձ զբոսանքի
Մայրի՜կ, կարո՞ղ ես երեկոյան տանել ինձ զբոսանքի։
Հարցական
Ջան շուտով ծնողներիս հետ մեկնելու եմ ճամփորդության
Ջա՜ն, շուտով ծնողներիս հետ մեկնելու եմ ճանփորդության։
բացականչական
Ափսոս այսօր չկարողացա իջնել բակ ու խաղալ ընկերներիս հետ
Ափսո՜ս, այսօր չկարողացա իջնել բակ ու խաղալ ընկերներիս հետ։
բացականչական
Ախ ոտքս ցավում է
Ա՜խ, ոտքս ցավում է։
բացականչական
Կանաչ դաշտում արածում էին գառներն ու ուլերը
Կանաչ դաշտում արածում էին գառներն ու ուլերը։
պատմողական
Ես սիրում եմ իմ հայրենիքը
Ես սիրում եմ իմ հայրենիքը։
(Իսկ, որովհետև, բայց, և) շաղկապների օգնությամբ միացրո՛ւ նախադասությունները և կարդա՛։
Աղջիկը նկարում է։ Մայրիկը հիանում է նրանով։
Աղջիկը նկարում է, իսկ մայրիկը հիանում է նրանով։
Ես չեմ կարող այցելել ընկերուհուս։ Նա մեկնել է ճամփորդության։
Ես չեմ կարող այցելել ընկերուհուս, որոհետև նա մեկնել է ճամփորդության։
Ուսուցիչը մանրամասն ներկայացնում էր հանձնարարությունը։ Սովորողների մի մասը չէր լսում։
Ուսուցիչը մանրամասն ներկայացնում էր հանձնարարությունը, բայց սովորողների մի մասը չեր լսում։
Տղան ամեն օր գնում է նախասիրությամբ պարապմունքների։ Նա հասցնում է կատարել իր բոլոր հանձնարարությունները։
Տղան ամեն օր գնում է նախասիրությամբ պարապմունքների, և նա հասցնում է կատարել իր բոլոր հանձնարարությունները։