Երբ մեծանամ․․․

Ես երբ մեծանամ ուզում եմ դառնալ բժիշկ, բուժել հիվանդ մարդկանց,

որպեսզի նրանք միշտ լինեն առողջ ու երջանիկ։ Այդ մասնագիտության

մեջ ինձ հետաքրքիր է, թե ինչպես են վիրահատոմ մարդկանց և նոր

կյանք պարգևում։

Մոռացված խոստում

Երբ այդ լուրը հասնում է աղջկան, նա մի անգամից հիշում է իր տված խոստումի մասին։

Նա խնդրում է թագավորին , որպեսզի նա թույլ տա, որ օձը իրենց հետ ապրի պալատում,

քանի որ նա օգնել էր իրեն , երբ ինքը մոլորվել էր։ Այդ օրվանից օձն ու աղջիկը դառնում են

անբաժան ընկերներ։

Իմ ընկերը

Ես ապրում եմ Մոսկվայում։ Այստեղ ես շատ ընկերներ չունեմ։ Իմ միակ ընկերը

Գագիկն է։ Ես նրա հետ ծանոթացել եմ բակում։ Նա շատ բարի ու ազնիվ տղա է։

Ազատ ժամանակ մենք հեծանիվներով մրցում ենք։ Այդ մրցույթում միշտ հաղ-

թում է ընկերությունը։

Ձեր անունը մենակ է աշխարհում

Իմ անունը Արտյոմ է։ Եթե իմ անունը մենակ լիներ աշխարհում, ապա ես նույնպես մենակ կլինեի։ Մի կողմից կանեի ինչ ուզում եմ, բայց մյուս կողմից էլ շատ տխուր կլիներ։ Ես շատ եմ սիրում իմ ծնողներին , հարազատ- ներին և ընկերներին ու ցանկանում եմ նրանց միշտ իմ կողքին տեսնել։