Lesson 3

This is a.Is this a?

This is a boy-Is this a boy?

This is a girl-Is this a girl?

This is a cat-Is this a cat?

This is a dog-Is this a dog?

This is a house-Is this a house?

This is a car-Is this a car?

He is. Is he?

He is one-Is he one? Yes He is/No, He isn’t

He is two-Is he two? Yes He is.No, He isn’t

He is three-Is he three? Yes He is. No, He isn’t

He is four-Is he four? Yes He is. No, He isn’t

He is five-Is He five? Yes He is. No He isn’t

She is. Is she?

She is six-Is she six?Yes, she is/No, she isn’t.

She is seven-Is She seven Yes she is. No He isn’t

She is eight-Is She eight Yes she Is.No He isn’t

She is nine-Is She nine Yes she is.No He isn’t

She is ten-Is She ten Yes she is.No He isn’t

How old is he? /6/ He is six

How old is he? /7/ He is seven

How old is he? /8/He is eight

How old is she? /9/She is nine

How old is she? /10/She is ten

Կոմիտասը բնության հրաշքներից է

«Կոմիտասը բնության հրաշքներից է»

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև Սողոմոնի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։

Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր… 

«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։

Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։

Հետագայում Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ:

Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական և հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա։ Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող։ Կոմպոզիտորը մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը և շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա:

1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։

Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։

1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։

1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։ Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…

Իմ ընկերը

Ես ապրում եմ Մոսկվայում։ Այստեղ ես շատ ընկերներ չունեմ։ Իմ միակ ընկերը

Գագիկն է։ Ես նրա հետ ծանոթացել եմ բակում։ Նա շատ բարի ու ազնիվ տղա է։

Ազատ ժամանակ մենք հեծանիվներով մրցում ենք։ Այդ մրցույթում միշտ հաղ-

թում է ընկերությունը։

Գառնանգղ

Գառնանգղը ճուռակների ընտանիքի թռչուն է։ Մարմնի երկարությունը 100-115 սմ է, թևերի բացվածքը՝

266-282 սմ, կենդանի զանգածե՝ 5,5-6,5կգ։ Խոշոր անգղ է, թևերը՝ համաչափ երկար ու նեղ, պոչը՝ երկար,

ծայրը՝ բութ։ Հասունի մարմինը վերևից սևավուն է, ներքևից՝ խամրած նարնջագույն։ Աչքերը երկայնքով

տարածվող սև ակնադիմակը կտուցի հիմքից վերածվում է մորուքի։

Բնակվում է անտառներին ու մարգագետիններին մոտ խոր ձորերում ու լեռներում։

Սնվում է վայրի և ընտանի կենդանիների մկանային ու ոսկրային մնացորդներով, որսում է նաև թռթուն-

ներ, մանր կաթնասուններ։

Զույգերը անբաժան են ողջ կյանքի ենթացքում։ Բույնը պատրաստում են ճյուղերից ,բրդից, մորթուց։

Բնադրում են ժայռերի վրա ։ Դնում են 84մմ տրամագծով, բաց կարմրավուն, դարչնագույն, մանուշակագույն

վրձնախազերով 1-2 ձու։

Ես աշունն եմ սիրում

Ես աշունն եմ սիրում

Դեղնահեր ու սիրուն,

Երբ տերևն անտառում

Քամու հետ է պարում,

Երբ ծառերը այգում,

Բեռներից ազատված,

Հողմահար օրորում,

Սվսվում են կամաց։

Ես աշունն եմ սիրում

Բերքառատ ու նախշուն,

Երբ գյուղի դաշտերում

Առատ բերք են դիզում,

Երբ առուն հորդացած

Գլգլում է, հոսում

Եվ ճամփին հնարած

Նոր երգերն է ասում…