Տեառնընդառաջ

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը: Տեառնընդառաջը, նշանակում է Տիրոջն ընդառաջ:
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը: Հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը: Այո մասնակցել եմ այս տոնին։ Մենք խմբով պտտվել ենք կրակի շուրջը և թռել վրայից։
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:

Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Ծովեր և օվկիանոսներ

1.Քանի՞ օվկիանոս կա երկրագնդի վրա։ Թվարկեք դրանք։

Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս:

2.Ո՞ր ծովն է, որ ափեր չունի։

Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

3.Ի՞նչ է կղզին։

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են:

Մաթեմատիկա 4.3

  1. 560 + 255=815
  2. 578 + 622=1200
  3. 371 — 107=264
  4. 609 — 21=588
  5. 46 — 25 : 5=41
  6. 12 x 4 + 5 — 2 : 2=52
  7. 60 — 12 : 4=57
  8. 80 + 4 x 4=96
  9. 5 x 4 x 2=40
  10. 41 + 7 x 8 — 9 : 3=94
  11. 7 շիշ հյութի համար վճարել են 560 դրամ։ Ի՞նչ արժե 8 շիշ հյութը։ 1)560:7=80 2)8.80=640
  12. 20 լ բենզինն արժե 9600 դրամ։ Որքա՞ն պետք է վճարել 30 լ բենզին գնելու համար։ 9600:20=440 30.440=13200
  13. Երեք իրար հաջորդող թվերի գումարը 183 է։ Որո՞նք են այդ թվերը։ 60+61+62=183
  14. Չորս իրար հաջորդող թվերի գումարը 166 է։ Որո՞նք են այդ թվերը։

40+41+42+43=166

8 աթոռն ինչպե՞ս դասավորել ուղղանկյուն հատակով սենյակի պատերի մոտ, որպեսզի ամեն պատի մոտ լինի 3 աթոռ։

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր


Որտե՞ղ են ապրում ընձուղտները։Աֆրիկայի սավաննաներում։
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է։
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է։
  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ Գործը վաղվան մնաց, գնաց։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ 1 միավոր

1-մեկ, 6-վեց, 11-տասնմեկ, 16-տասնվեց, 20-քսան, 35-երեսունհինգ 50-հիսուն, 55-հիսունհինգ։

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։

յուրահատուկ-յուրատեսակ, վեճեր-կռիվ, հպվելով-դիպչելո, նվազել-պակասել։

Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ընձուղտ, մարդ, ձյուն փոքրիկ, մանկապարտեզ, անխնա, բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
մարդ,Ընձուղտ,հյութեղ,
ջուր,մանկապարտեզ,փոքրիկ,
ձյուն
անխնա,


բույս,
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

մեծ այգի

սիրուն կենդանի

երկարավիզ ընձուղտ

ուժեղ մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր

զվարճալի-տխրալի, սուր-բութ, ամուր-թույլ, երկար-կարճ, անխնա- խնայողաբան։

  1. Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։ 1 միավոր կրակի հետ խաղալ-վտանգավոր քայլ կատարել։ ձեռք քաշել-ըրաաժարվել, ետ կանգնել։ ձեռք առնել, ձեռք բերել․ կրակ անել, կրակ բանալ․

Բառարան հայերեն-ռուսերեն

Լուսավոր-светлый.

լուր-информация.

սամսագիր-журнал

խխունջ-улитка

աղի-соленый.

աջից-справа.

փոար-почта.

մոտիկ-близкий.

նոր տարվա-новогодний.

դեպք-случай.

հերոս-герой.

գրել-писать.

թեյ-чай.

ասհնակ-санки.

ոզնի-еж.

աշխարհագրություն-география.

վագր-тигр

ուղղաթիռ-вертолет.

ձի-конь.

երազ-сон.

Կանաչ եղևնին

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

Արահետ-ոտքով բացած նեղ ճանապարհ․

Բացատ-բաց՝ազատ տեղ, դատարկ տեղ․

Բուք-Սաստիկ քամի, որ մրրկում է տեղացող կամ նոր եկած ձյունը․

Վաղորդյան-վաղորդայնին հատուկ, վաղորդայնի․

Ցող-Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի գետնի․

Աբրեշում-մետաքս,

Սոսափ-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ․

Հրճվանք-հոգեկան մեծ բավականություն, ցնծություն, մեծ որախություն․

Պերճ-շքեղ, զարդարուն, պաճուճված

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Օրինակ՝ եղևնի- շքեղ եղևնի

բուք-ձնախառն բուք

ընկեր-բարի ընկեկ

բացատ-դադարկ բացատ

երկինք-կապյտ երկինք

անտառ-կանաչ անտառ

մանուկներ-ուրախ մանուկներ

վաղորդայն-վաղորայն ծաղիկ

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞) հարցին պատասխանող բառեր։

Կանաչ, սպիտակ, ասեղնատերև, գարնանային, վաղորդյան։

Գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

պերճ-շքեղ

հրճվանք-ցնծություն

զուգվել-բարեզարդվել

հպարտ-գոռոզ

մանուկ-տղա

Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ եղևնուն նկարագրող հատվածները։

Անտառից եկած կանաչ եղևնին,
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,

Բնութագրի՛ր եղևնուն։

Եղևնին կանաչ էր, գեղեցիկ զարդարված, երջանի ու շքեղ։

Ինչի՞ մասին է այս բանաստեղծությունը։ Մի քանի նախադասությամբ վերլուծի՛ր այն։

Այս բանաստեղծությունը նոր տարվա մասին է։ Նկարագրում է թե ինչպես են մարդիկ

ուրախ տոնում նոր տարին։ Երեխաները վազվզում են եղևնու շուրջը և հիանում նրա գեղեցկությամբ։

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից եղևնու մասին բնագիտական տեղեկություններ հայթայթի՛ր։

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում։ Աճում է կավային, ավազակավային հողերում։ Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի։ Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ, ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ։ Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները։

Գլխավոր ճյուղերն ունեն օղակաձև դասավորություն։ Բունն ուղիղ է։ Ասեղնատերևները դասավորված են մեկական, պարուրաձև, տափակ են, ստորին կողմից մոմափառի երկու շերտով։ Հասունացած կոներն ուղիղ կանգնած են, հասունանում են փոշոտվելու տարին և վերածվում են մասերի։ Հիմնականում աճում է Հյուսիսային կիսագնդում։ Կան եղևնու տարբեր տեսակներ. եղևի Կովկասյան, որը դեկորատիվ ծառ է, աճում է կովկասյան լեռների արևմտյան մասում, եղևնի սիբիրական, որն աճում է Սիբիրում, եղևնի սպիտակակեղև, որն աճում է Պրիմորյեի լեռներում, եղևնի եվրոպական։ Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի։ Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած։ Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թևիկներ։ Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար։ Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն։ Գեղազարդիչ է:

Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ։ Այն նաև Ամանորի զարդն է՝ տոնածառը ՝ տանը և քաղաքների հրապարակներում։

Գրի՛ր ստեղծագործական շարադրություն <Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև> վերնագրով։

Կար չկար մի գեղեցիկ ծառ կար։ Նա գտնվում էր անտառ տանող ճանապարհի վրա։ Ամեն անգամ մարդիկ անտառ գնալիս պոկում էին այդ ծառի ճյուղերից և ճիպոտներ պատրաստում։ Իսկ անտառի խորքից եղևնիներ էին կտրում և տանում տուն, որպեսզի զարդարեն։ Այս ծառին շատ հետաքրքիր էր, թե ինչպես են զարդարում եղևնիները։ Մի անգամ էլ նոր տարվա շեմին եղևնին խնդրում է անտառի բարի փերիին , որ հայտնվի ամանորյա տոնախմբությանը։

Փերին երկար է մտածում և որոշում է նրան դարձնել փշատեղև եղևնի, որպեսզի մարդիկ նրան տանեն։ Այդպս էլ լինում է։ Մարդիկ կտրում են եղևուն և տանում տուն։ Զարդարում են և գեղեցկացնում փշատերև եղևնուն։

The Mice’s Assembly

The owner of a house infested with mice decided to adopt a cat something terrible for the rodents who could no longer have a free-for-all in the house whenever they tried to go out to get something to eat they were chased by the merciless feline a mice assembly had to be called because the crisis was severe and it was urgent to find a solution to the problem then a mouse had a new idea it suggested to put a rattle on the cats gutter so that they would know when the deline was near all the mice celebrated as the idea sounded great and would certainly be the mice`s salvation but amidst all the celebrating one mouse raised a question who would put the rattle inside the cat at that

moment everyone broke down and all the joy was smashed Melancholy gripped the mice’s den and the assembly dissolved without a solution