Բակտերիաներ և սնկեր

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, 
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից ։
  3. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: 
  4. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:
  5. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:  Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
  6. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր: • Գարնանային գարշասունկ, • Գարշահոտ գարշասունկ, • Ամանիտա սպիտակ, • Գալերինա, • Էնտոլոմա թունավոր, • Լեպիոտա աղյուսագույն-կարմրավուն, • Մորկեղ սովորական, • Մորկեղ հսկա, • Թելիկասունկ հողային, • Թելիկասունկ թելիկանման, • Գոմաղբասունկ մոխրագույն, • Հովազային ճանճասպան, • Փսիլոցիբե մեքսիկանան, • Կոնոցիբե ցիանոպուս,• Էնտոլոմա գարնանային, • Շաքարասունկ ծծմբադեղին, • Էնտոլոմա դժգույն-սպիտակ, • Խոզուկասունկ բարակ, • Խոզուկասունկ հաստ, • Սարդոստայնասունկ գեղեցկագույն, • Սարդոստայնասունկ նարնջակարմիր, • Ճանճասպան սմիտիանի, • Ճանճասպան աբրուպտա, • Շարքասունկ կանաչ, • Անձևրասունկ մարգարտյա։
  1. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
  2. Ջրածնի պերօքսիդը համարվում է ամենաօգտակար միջոցներից մեկը։
    3%-անեց լուծույթը համարվում է ամենաարդյունավետ ախտահանիչ միջոցը։
    Վերքերը բուժելիս,օգտագործելով օրական մի քանի անգամ,այն ոչ միայն կանխում է բորբոքումը,այլև օգնում լավանալ: Անգամ գանգրենան կանխվում է:
  3. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:
  4. Քանի որ, սնունդ ընթունելուց հետո ատամների արանքում մնում են ուտելիքի մնացորդներ, և ատամները մաքրելուց հետո ատամները մաքրվում են այդ մնացերդներից, և ալյլևս բակտերիաներ չեն մնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *