ԳՈՅԱԿԱՆ

Հիշի՛ր

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ:

Առարկա ասելով՝ հասկանում ենք անձ, իր, երևույթ, կենդանի:

Օրինակ՝մարդ, բժիշկ, աթոռ, գետ, անձրև, քամի, լույս, քաղաքտուն։

Անձցույցտվող գոյականները պատասխանում ենո՞վ կամ ովքե՞ր հարցերին:
Իր, երևույթև կենդանիցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ինչե՞ր հարցերին:

Մարդկանց և վայրերին տրվող անունները կոչվում ենհատուկանուններ և գրվում են մեծատառով:

Օրինակ՝Նարեկ, Լիլիթ, Գյումրի, Արագած, Հրազդան։

Գոյականն ունի եզակի ևհոգնակի թիվ: Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա:

Օրինակ՝ծառ, տղա։

Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկա:

Օրինակ՝կենդանիներ, տներ։

Նախադասության մեջ գոյականները տարբեր ձևափոխությունների են ենթարկվում:

Օրինակ՝ գիրք, գիրքը, գրքի, գրքով, , գրքում, գրքից

Առաջադրանքներ

Գրի՛ր առարկա ցույց տվող հինգ գոյական անուն։

Օրինակ՝ աթոռ, զարդատուփ
Սեղան, շիշ, քրիչ, թուղթ, գիրք։

Գրի՛ր անձ ցույց տվող հինգ գոյոկան անուն։

Օրինակ՝ մայրիկ, եղբայր
Հայրիկ, քույրիկ, բժիշկ, ուսուչիչ, տղա։

Հասարակ անունները ընդգծի՛ր կապույտով, իսկ հատուկ գոյականները՝ կարմիրով։

Օրինակ՝ աղջիկ, Աստղիկ

Երեխա, բժշկուհի, Նունե, ատղիկ, Շուշան, ծաղիկ, հայրիկ, Արամ, տղա, Արտյոմ, Գագիկ, մարգարիտ, Մարգարիտա, ուսուցչուհի, Վարդուհի, կատու, Ջեկո, շնիկ, քաղաք, Երևան, Մոսկվա, գյուղ։

Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ Դպրոց-դպրոցներ

Պատուհան-պատուհաններ,

Դարակ-դարակներ,

Պահարան-պահարաններ

Տուն-տեններ

Աստիճան-աստիձաններ

Ժամացույց-ժամացույցներ,

Շուն-շներ,

Դուռ-դռներ,

Մատ-մատներ

Լեռ-լեռներ

Հացաման-հացամաններ։

Բառակազմություն

  1. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մեշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-արտաշանցի,Դվին-դվինցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու-Յորք-նյու-յորքցի, Լոնդոն-լոնդոնցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի:

  1. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար-ջրանկար, ծովահարս
բ) ժանգապատ, արծաթագույն-ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց-հողմաղաց, ջրածին
դ) զորագունդ, երկրամաս-ղորամաս, երկրագունդ:

  1. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր=ձեռ + ա + գիր, գեղանկար=գեղ+ա+նկար, շրջագգեստ=շրջ (շուրջ) + ա + զգես, սիրահոժար=սիր (սեր) + ա + հոժար, դեղնակտուց=դեղ (դեղն) + ա + կտուց,
հոդակապ=հոդ + ա + կապ:

  1. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
Արևտուր, դասաժամ,
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

Ուղղագրություն և ուղղախոսություն

Ուղղագարական բառարանից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող 10 բառ։ Ընդգծի՛ր տարբերվող հնչյունը և դիտարկի՛ր։
Աղջիկ, աղբյուր, եղբայր, աղքատ, բարձր, սև, խաբեբա, օգնական, թեթև, օդաչու։

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերևում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծյության թիթեռն իրենց վրա, կտկտալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները:
-Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Դարբնությունը Հայաստանում

Դարբնություն, հնագույն ժամանակներից հայտնի արհեստ, որը հայտնի է եղել աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են դարբնությանյան աստված Հեփեստոսը։ Դարբիններն ավելի վաղ շրջանում պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսային ու կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարաբաժանմամբ պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից, դարբնությունը համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։

Պատմություն

Մարդկությանը հայտնի առաջին մետաղները եղել են ոսկին, արծաթը, պղինձը և դրանց համաձուլվածքները։ Դա պայմանավորված է եղել այս մետաղների բնական առկայությամբ, և սառը վիճակում դրանց մշակման հեշտությամբ։ Պղնձյա ամենահին գտածոները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազարամյակով։ Դրանք պղնձից պատրաստված զարդեր էին (ուլունքներ, հարթեցված թիթեղներից ծալված խողովակներ)։ Պղնձի այն հանքավայրերը, որոնք երկրի վերին շերտերում են շատ չեն։ Հնագույն ժամանակներից հայտի պղնձի հանքավայրեր են եղել Փոքր Ասիայում, որի ժողովուրդներն էլ առաջինն են տիրապետել պղնձի արդյունահանման և ձուլման արվեստին։ Պղնձի հանքաքարերով հարուստ շրջաններից են եղել Կովկասի, հատկապես Հարավային Կովկասի լեռները, որտեղ հայտնի են ավելի քան չորս հարյուր հնագույն պղնձի հանքավայրեր։

Դարբնությունը Հայաստանում մեծ տարածում ստացած արհեստ է եղել՝ թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում։ Միջին դարերից սկսած մինչև 19-րդ դարի վերջերը քաղաքային դարբինները համախմբվել են եղբայրությունների (համքարությունների) մեջ և զբաղեցրել են առանձին թաղամասեր կամ փողոցներ։ Դարբնությունը հարգված արհեստ է եղել նաև Հին Հայաստանում։ Դարբնությունը համարվել է կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունն ուժի, զորության խորհրդանիշ է եղել։ Ըստ առասպելի, Արտաշես արքայի որդի Արտավազդը, որ շղթայված է եղել Մասիսի վիհում, չար ոգի է եղել, որը կարող էր դուրս գալ և կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները խփել են սալին և ամրացրել Արտավազդի շղթաները։

Ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին վերագրել են գերբնական զորություն, որն առնչվել է վաղնջագույն ժամանակներից եկող մետաղի պաշտամունքի հետ։ Տակավին ուրարտական և վաղ հայկական ժամանակներից Հայաստանի տարածքում պողպատ է ձուլվել։ Արմավիրում, Արտաշատում, Տիգրանակերտում, Դվինում, Վաղարշապատում, Կարսում, Անիում եղել են արհեստավորաց տներ, որտեղ դարբնությունն առաջնակարգ արհեստ է եղել։ Վիմագիր մի արձանագրության մեջ հիշաշտակված է Անի քաղաքի «Դարբնի փողոցը»։

Դարբնությունը որպես մշակութային ժառանգություն արժևորելիս կարևորվում է այն հանգամանքը, որ զնդանը ծիսական վայր է համարվել։ Զնդանը դարբնության ոչ միայն գլխավոր սարքավորումներից է, այլև՝ հիմնական խորհրդանշանը։ Հնուց զնդանի հետ կապված ավանդույթներ կան, որոնք այն կապում են ընդհուպ տիեզերական ծառի խորհրդանշանին, որի մոտ, ըստ առասպելական մտածողության, տեղի է ունենում արարչագործական առաջին գործողությունը։ Պատահական չէ, որ ըստ հին վարպետների վկայության, որպես զնդանի կոճղ գործածել են այն ծառատեսակները, որոնց կայծակը հաճախ է խփել։ Ըստ ավանդույթի, կայծակ խփած ծառը համարվել է մաքրագործված, քանի որ կայծակի միջոցով ոչնչացվել է նրա մոտ ապրող աշխարհակործան վիշապը։

Որպես քաղաքային արհեստ դարբնությունն իր լիարժեք արտահայտությունն է ձեռք բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում։ Եթե գյուղերում միայն կենցաղային իրեր են պատրաստվել, ապա քաղաքում շատ ավելի լայն առաջարկ է եղել. պատրաստվել են տան արտաքին ձևավորման տարրեր՝ դռների, պատուհանների ճաղավանդակներ, բազրիքներ և այլն։

Աշակերտություն

Դարբնության մեջ կարևոր և երկարատև գործընթաց էր աշակերտությունը։ Հայաստանում վարպետներն աշակերտության էին վերցնում սեփական տղաներին կամ ազգակիցներից որևէ մեկին, որպեսզի արհեստը մնար ընտանիքի ներսում։ Արհեստի ժառանգորդության դրդապատճառներից մեկն էլ վարպետների հանդեպ համայնքում առկա հարգանքն ու պատիվն էր, ինչը ոչ պակաս կարևոր էր համարվում, որ կապված մնար տվյալ ընտանիքի անվան հետ։ Սակայն, քիչ չէին լինում դեպքերը, երբ աշակերտության էին վերցնում ընտանիքից դուրս որևէ մեկին։

Համքարության կարգով, աշակերտության վերցված ցանկացածի հանդեպ վարպետը երդման արարողակարգ էր անցնում, որտեղ երդվում էր աշակերտին մոտենալ սեփական որդու պես և սովորեցնել նրան արհեստի բոլոր հմտությունները։ Որոշ դեպքերում, աշակերտը տարիներ շարունակ մնում էր վարպետի օգնականի դերում։ Սկզբնական շրջանում աշակերտի հիմնական գործը լինում էր փուքս փչելը, որն անհրաժեշտ էր կրակարանի կրակը վառելու ու թեժ պահելու համար, արհեստանոցում առօրյա ու կենցաղային բնույթի աշխատանքները։ Երկար ժամանակ նրան թույլ չէր տրվում մոտենալ զնդանին կամ մուրճով աշխատանք անել։

Այդ ժամանակաշրջանում վարպետները ստուգում էին աշակերտի անձնական հատկանիշները, որպեսզի հասկանային, թե արդյոք նա ունի դարբին դառնալու անհրաժեշտ տվյալներ։ Կարևորվում էին հատկապես աշակերտի ուշիմության, դիտողականության, հանձնարարությունները կատարելու ընդունակություններն ու այլ որակներ։ Լինում էին դեպքեր, որ աշակերտն իր ողջ կյանքի ընթացքում այդպես էլ վարպետի կորչման չէր արժանանում և մնում էր դարբնոցում՝ որպես բանվոր։ Աշակերտության շրջանը հաջող ավարտածները սկզբում ստանում էին ենթավարպետի կոչում, իսկ երբ արդեն լիովին տիրապետում էին արհեստի հմտություններին, հատուկ արարողակարգով օծվում էին վարպետ։

Վարպետ օծելն ուղեկցվում էր ծիսական արարողություններով, նվիրատվություններով ու երդմնակալությամբ։ Օծվողը պարտավորվում էր նաև հարգանքով մոտենալ իրենից ավագ վարպետներին, պահպանել պատվի ու արժանապատվության բոլոր նորմերը։ Արարողությունը, որպես կանոն, ավարտվում էր նվիրատվություններով և խնջույքով։

Ներկա ժամանակներ

Հայկական դարբնոցային ավանդական տեխնոլոգիական հմտություններով այսօր Հայաստանի տարբեր համայնքներում ու հատկապես Գյումրիում գործում են արհեստանոցներ, կան նաև դարբինների գերդաստաններ, որոնք անցյալում տարածված համքարությունների ավանդույթների կրողներն են։ Գյումրին հանրապետության միակ համայնքն է, որն այսօր էլ կենսունակ է պահում քաղաքային դարբնության ավանդույթները։ Այն բացի կենցաղային գործառույթից՝ նաև գեղարվեստական առանձնահատկություններ ունի։ Գյումրեցի դարբինները պահպանում են ավանդական դարբնոցային տեխնոլոգիաներով աշխատելու սովորույթը և ավանդական տեխնոլոգիական հմտությունների կրողներն ու փոխանցողներն են։

Հայաստանի կառավարությունը մտադիր է Գյումրիի դարբնությունը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Գյումրիի դարբնության ավանդույթ

Գյումրիի դարբնության ավանդույթ, Գյումրիի քաղաքային ճարտարապետության մեջ երկաթի գեղարվեստական մշակմամբ պատրաստված տարբեր իրերի և բաղադրիչների կիրառման ավանդույթ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանին գրանցվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Պատմական ակնարկ

Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՈՆՄԺ ցանկում ընդգրկելու մասին վկայականը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ադրի Ազուլեյի ստորագրությամբ, դեկտեմբեր 2023։

Գյումրին Հայաստանի քաղաքային արհեստագործական մշակույթի կենտրոններից է։ 19-րդ դարի կեսերին քաղաքում արհեստների ծաղկումը կապված էր այստեղ տեղակայված զինվորական կայազորի ներկայությամբ։ Մեծ թվով արհեստավորների, առևտրականների ու քաղաքային բնակչության տարբեր խավերի ներհոսքը նպաստել է արհեստների զարգացմանը։ Գյումրու մշակութային ժառանգությունը ներկայացնող արհեստներից է եղել դարբնությունը, որն ունեցել է հստակ արտահայտված քաղաքային բնույթ և ավանդույթներ։

Երկաթի գեղարվեստական մշակմամբ պատրաստվել են տարբեր իրեր՝ դարպասներ, վանդակաճաղեր, պատշգամբների ու աստիճանահարթակների ճաղեր, շքամուտքերի ու պատշգամբների հովհարները պահող մետաղական նեցուկներ, պատուհանաճաղեր, ջահեր, մոմակալներ և այլն։ Այս բոլոր իրերը սև և նարնջագույն տուֆից կառուցված տների և շինությունների համադրությամբ ստեղծել են ընդհանուր կոլորիտ, ձևավորել քաղաքի ընդհանուր տեսքը։

1865 թվականի Ալեքսանդրապոլ քաղաքի արհեստավորների ցուցակում դարբնությունը վարպետների քանակով առաջատարների ցանկում է և զիջում է միայն շինարար վարպետների թվին։ Ըստ այդ ցուցակի՝ դարբին վարպետների թիվը հասել է 84-ի, իսկ դարբնի աշակերտների ու օգնականների թիվը՝ 197-ի։ Եկամտաբերությամբ նույնպես այս արհեստը ամենաբարձր եկամուտ ապահովողներից է եղել։

Համքարությունը սեփական արհեստանոցն ու խանութն ունենալու արտոնագիր է տվել այն վարպետներին, ովքեր բավարարել են արհեստ որակական և տեխնիկական ընդունված չափանիշները։ Սահմանվել է որակի շատ խիստ հսկողություն, իսկ որակը խախտելու դեպքերը ենթադրել են նաև որաշակի տույժեր ու պատիժներ, օրինակ՝ անորակ արտադրանքն իր արհեստանոցի կամ խանութի ճակատին ամրացնելը, ինչպես նաև արհեստավորին դարբնի վարպետության կարգից զրկելը։

Սակայն ժամանակի հետ վերջին մի քանի տասնամյակում սոցիալ-տնտեսական տարբեր պատճառներով, նաև քաղաքային միջավայրի արդիականացման ու կառուցապատման նոր միտումներով պայմանավորված՝ ավանդական դարբնության նմուշները պահպանելու և փոխանցելու խնդիր է առաջացել։ Դարբնության ավանդական կողմի աստիճանական թուլացման միտումը պայմանավորված է նաև Երկաթի մշակման տեխնիկական արդիականացման գործընթացով։

Արհեստի ուսուցում

Աշակերտությունը դարբնության մեջ երկարատև շրջան էր։ Հայաստանում առհասարակ վարպետները որպես աշակերտ վերցնում էին իրենց որդիներին կամ ազգականներին, որպեսզի արհեստը գերդաստանի ներսում մնար։

Ըստ կարգի՝ վարպետը երդման արարողակարգ էր անցնում՝ երդվելով աշակերտին վերաբերվել սեփական որդու պես և սովորեցնել նրան արհեստի բոլոր հմտությունները։ Հաճախ աշակերտը տարիներով մնում էր որպես վարպետի օգնական։ Վարպետները ստուգում էին աշակերտի անձնային հատկանիշները, կամքը, ուշիմությունը՝ կարևորելով նրա ուշադրությունը, հանձնարարությունները կատարելու ընդունակությունն ու արագ կողնմորոշվելու ունակությունը։ Ազգագրագետ Կ․Սեղբոսյանի կողմից հիշատակված մի պատմութուն կա․

Երբ աշակերտը անցնում էր ուշիմության, աշխատասիրության ու ճարպկության փորձությունները, նրան տրվում էին որոշակի հանձնարարություններ։ Աշակերտը սկսում էր աշխատել մեծ մուրճով՝ վարպետի հսկողությամբ։ Սկզբնական փուլում աշակերտի հիմնական գործը փուքս փչելն էր, որն անհրաժեշտ էր կրակարանի կրակը վառելու ու թեժ պահելու համար։ Աշակերտին չէին թույլատրում մոտենալ զնդանին, մուրճով աշխատանք անել։ Քանի որ երկաթն ու ածուխը թանկ արժեին, անփորձ աշակերտին վստահելը համարվում էր հումքի ավելորդ վատնում։

Պատահել են դեպքեր, երբ աշակերտն իր ողջ կյանքում այդպես էլ չի արժանացել վարպետի կոչման՝ մնալով որպես բանվոր։ Իսկ աշակերտելու փուլը հաջողությամբ անցածները նախ ստանում էին ենթավարպետի կոչում, իսկ արհեստի հմտություններին լիարժեք տիրապետելուց հետո օծվում էին վարպետ։

Վարպետ օծելու ավանդույթն ուներ հատուկ արարողակարգ։ Կատարվում էին նվիրատվություններ ու երդմնակալություն, որի ընթացքում աշակերտը փաստում ու ամրագրում էր իր հավատարմությունը արհեստի չափանիշներին, մարդկային բարձր որակների պահպանմանը՝ պարտավորվելով հարգանքով մոտենալ իրենից ավագ վարպետներին, պահպանել պատվի ու արժանապատվության բոլոր նորմերը։ Արարողությունը եզրափակվում էր խնջույքով։

Խորհրդային շրջան

Խորհրդային շրջանում Լենինականում արհեստների հետնահանջ եղավ, քանի որ արդյունաբերության զարգացման հետ մասնավոր սեփականության արգելումը դրդեց արհեստավորներին մտնել պետական գործարաններ։

Խորհրդային տարիներին Լենինական – Գյումրին միակ քաղաքն էր, որտեղ քաղաքային դարբնության ավանդույթները շարունակում էին պահպանվել։

1970-1980-ական թվականները Լենինականի դարբնոցային մշակույթի վերածննդի տարիներ դարձան, քանի որ մի շարք տոհմական դարբիններ շարունակեցին գործունեություն ծավալել՝ այդպիսով վերականգնելով ինդուստրիալիզացիայի շրջանում ընդհատված գեղարվեստական դարբնությունը ու դրան բնորոշ ոճական ավանդույթը։

1980-ական թվականներին քաղաքում կային երկաթի գեղարվեստական մշակման միջոցով ստեղծված բարձրարժեք գործեր, որոնք կատարողական մակարդակով ու որակով չէին զիջում ավանդական շրջանից պահպանված նմուշներին, անգամ գերազանցում էին։

Գյումրին բացառիկ է ողջ Հայաստանում նաև այն առումով, որ որևէ այլ բնակավայրում հնարավոր չէ հանդիպել ավելի քան հարյուրամյա ընտանեկան ժառանգորդություն ունեցող դարբինների։

Հայտնի դարբիններ

Գյումրիում 1970-1980-ական թվականներին գեղարվեստական դարբնության ծաղկումը կապված է Լենինականցի Վովա անունով մի երիտասարդի հետ։ Նա սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում։ Ծանոթ լինելով քաղաքի դարբնոցային մշակույթին՝ այցելում է Լենինական, հանդիպում է Մնոյանների ընտանիքից վարպետ Օնիկին՝ Հովհաննես Մնոյանին, որը ներկայումս Մնոյանների ընտանիքի դարբնոցային ավանդույթների ժառանգորդ, կրտսեր Հովհաննես Մնոյանի պապն է։ Վարպետ Օնիկն ու Վովան սկսում են համագործակցել։ Վովան պատվերներ է ստացել Լենինգրադիր, էսքիզներ արել, նախագծել, իսկ վարպետ Օնիկը դրանք վերածել է երկաթե գեղարվեստական գլուխգործոցների։ Այսպիսով քաղաքում փոխվել է դարբնության նկատմամբ վերաբերմունքը, քաղաքային որոշակի մթնոլորտ է ձևավորվել այս արհեստի հանդեպ։

Վարպետ Հովհաննես Մնոյանի կերտած աշխատանքները արվեստի նմուշներ են, դրանցից է դրվագման ու կոփման եղանակով երկաթից քանդակված ավանդական տարազով կնոջ արձանն ու Կոմիտասի կիսանդրին։

Քաղաքի երկաթուղային կայարանի հսկայական երկաթյա ջահը, որի պատրաստումը վստահվել է վարպետ Օնիկին ու նրա որդիներին, հայտնի է իր մեծ չափերով։ Մեկ տոննա կշռող ջահի պատրաստումից հետո այն դարբնոցից դուրս բերելու համար վարպետն ու որդիները քանդել են արհեստանոցի տանիքը։ Իսկ ջահը մարդաշատ կայարանում կախ տալուց հետո , որպեսզի վստահություն ներշնչեն, որ այն շատ ամուր է և վտանգ չի ներկայացնում, Հայր ու որդի վարպետները բարձրացել նստել են ջահի վրա, շամպայն գինի խմել ու շնորհավորել ավարտած աշխատանքը։

«Կումայրի» արգելոց – թանգարանի վերականգնողական աշխատանքները ձեռնարկելուց հետո հիմնադրվում է գիտավերականգնողական արհեստանոց և այդտեղ աշխատանքի է հրավիրվում քաղաքի ամենանշանավոր տոհմական դարբինների ընտանիքի ներկայացուցիչ, գործող վարպետ Պլատոն Պապոյանը՝ վարպետ Փոլիկը։ Նա իր որդու՝ Գագիկ Պապոյանի հետ միանում է քաղաքի համար կարևոր մի շարք շենքերի վերականգնողական աշխատանքներին։ Այս նշանավոր վարպետները պատրաստել են Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի՝ Ձիթողցոնց տուն-թանգարան մուտքի դարպասը, պարսպաճաղերը, մեծ թվով ջահեր, պատուհանների ու դռների ճաղավանդակներ։ Այս գործում նրանց օգնել է նաև վարպետ Օնիկը։

Վարպետ Փոլիկը որդու հետ պատրաստել է նաև Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի դարպասները, ջահերն ու ճաղերը, գյումրեցիներին հայտնի «Բանկի շենքի» դարպասն ու լուսամուտաճաղերը և այլ գործեր։

Գյումրիում հայտնի և սիրված վարպետ է եղել Պապոյան Պապը։Վարպետ Փոլիկը Պապոյան Պապի եղբոր՝ Պարույրի տղան է եղել, իսկ վարպետ Օնիկը՝ նրա քրոջ որդին։ Վարպետ Պապին հանդիպել է ազգագրագետ Կարլեն Սեղբոսյանը։ Վարպետ Պապին հաջողվել է իր աշակերտներին փոխանցել երկաթի մշակման նրբությունները, հմտությունները, յուրաքանչյուրն ունեցել է իր ձեռագիրը, գործից հասկացող մարդիկ կարող են տարբերել նրանց աշխատանքները։

Ալեքսանդրապոլում ժամանակին եղել են տոհմիկ դարբինների մի քանի գերդաստաններ։ Ժառանգական դարբնության կրողներից ամենահին պատմություն ունեցողը Պապոյանների ընտանիքն է։ Վարպետ Գարիկը հիշում է մինչև վեցերորդ սերնդի նախապապին։ Մնոյաննների ընտանիքը, եղբայրներ Հովհաննեսն ու Վահագնը ժառանգական դարբնության երրորդ սերունդն են։

Երրորդ սերնդի դարբիններ են նաև Մարտիրոսյանները։ Գագիկ Մարտիրոսյանն իր հիմնած «Եռանկյունի» համալիրում պահպանում է դարբնության ավանդական շրջանին բնորոշ գործիքները։

Կետեր

1․ Կետերն ինչպե՞ս են օդ շնչում։
Կետերը կաթնասուններ են և օդ են շնչում, դրա համար նրանք հաճախ բարձրանում են ջրի մակերես և իրենց մարմնի վրայի հատուկ անցքերի միջոցով օդ են հավաքում։
Նրանց շնչառական անցքը կամ «ծխնելույզը» գտնվում է գլխի վերին մասում։
2․Եթե կետից 10 կիլոմետր հեռու լինես, նար ձայնը կլսվի՞։ Պատասխանդ պատճառաբանիր։
Կապույտ կետի ձայները անցնում են հսկայական տարածություններ ջրի տակ և լսվում են մինչև 1600 կիլոմետր հեռավորության վրա:
3․ Քո կարծիքով ինչո՞վ է գետձին նման կետին
Երկուսն էլ ջրային կենդանիներ են։
4․ Գետաձի բառը արմատների բաժանիր, փորձիր արմատներից յուրաքանչյուրով նոր բառեր կազմել։
Գետաձի-տեր (արմատ)
ձի (արմատ)
գետ-գերեզր, գետափ,
գետաբերան
ձի-ձիավոր, ձիաշավարան, ձիապան
5․ Գրեք սևով նշված բառերի հականիշները։
Հաճախ-հազվադեր
հատուկ-հասարակ
հակայական-փոքր
տակ-վրա
ամենամոտ-ամենահեռու
ցամաք-ջուր

Тараканище

  1. На чем ехали медведи?

На велосипеде

2. Кто летел на воздушном шарике?

Комарики

3. Кто ехал в трамвайчике?

Зайчики

4. Кого испугались животные и насекомые?

Таракана

5.Каким был Таракан?

Страшным великаном

Իմ երազզանքների ամանորյա ճամփորդությունը

Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես են Ամանորը անցկացնում Չինաստանում, Ֆրանսիայում և Ամեն-ում։
Ես երազում եմ իմ սեփական ինքնաթիռով, ամանորյա տոներին ճանապարհորդել այդ քաղաքներով և տեսնել, թե ինչ՞պես են մարդիկ այն տոնում ։Յուրաքանլյուր քաղաքից ինձ համար կբերեի հուշանվերներ, որոնք ինձ կհիշեցնեին իմ անմոռանալի ամանորյա ճանապարհորդության մասին։

Նոր տարի

Մենք ընտանիքով ամեն տարի Ամանորը դիմավորում ենք միասին, երբ ժամացույցի զանգերը խփում են դիմավորում ենք Նոր տարին, շնորհավորում՝ մեկս մյուսին, նվերներ ենք տալիս միմյանց։
Հաջորդ օրը մենք անց ենք կացնում տանը, իսկ ամսի 2-ին հյուր ենք գնում։

3-ը դա մեր ընտանեկան հանգստի օրն է, այդ օրը պարտադիր ինչ-որ ներկայացման ենք գնում ։ ներայացումից հետո լավ օր ենք անցկացնում դրսում։

https://youtu.be/QEToy6YnLZ8?si=34RbDDDS1YClOtmu

Իմ ծնողները փոքր ժամանակ նույնպես են անցկացրել իրենց տոնական օրերը։

Ուտելիքները նույն կերպ պահպանվել են, ոչ մի փոփոխություն չեմ նկատում։
Ծնողներս Ձմեռ պապիկից խնդրում էին տիկնիկ, մեքենա և քաղցրավենիք, իսկ ես խնդրել էի ականջակալ և Լեգո։

Ամանորը մենք միշտ դիմավորում ենք քաղցր սեղանի շուրջ, բացում ենք շամպայն, շնորհավորում՝ մեկս մյուսին ու տալիս նվերներ։

Եթե ինձ տրվեր հնարավորություն ես Ամանորին իմ բոլոր հարազատ մարդկանց կհրավիրեի մի շատ գեղեցիկ տեղ, մեծ տոնածառի տակ կդնեի բոլորի համար նվերներ։
Բոլորս միասին կդիմավորեինք Նոր տարին և այդ մի քանի օրը շատ լավ ժամանակ կանցկացնեինք միմյանց հեր։

Իմ կարծիքով դա կնպաստի հետագա ավելի ջերմ ու երկարատև շփման համար։

Քանի որ Ամանորը ընտանեկան տոնը է, ես կուզեմ իմ մեծ ընտանիքը այդ օրը տեսնել իմ տոնական սեղանի շուրջ անհոգ ու երջանիկ։

Շնորհավոր Ամենա և Սուրբ ծնունդ։

Լեգո

1․ Ի՞նչ է նշանակում լեգո բառը։
Լեգո բառը, նշանակում է լավ խաղալ։
2․ Լեգոյի մարդուկների գլխին ինչի՞ համար են անցք անում։
Lego-ի բոլոր հավաքածուների մարդուկների գլխին կա փոքրիկ անցք: Դա արված է նրա համար, որպեսզի եթե հանկարծ երեխան պատահմամբ խաղալիքը կուլ տա, կարողանա այդ անցքով շնչել:
3․ Տեքստից դուրս գրեք հոգնակի 6 գոյական, ընդգծեք դրանց հոգնակիի վերջավորությունը և դարձրեք եզակի։
Լեգոներ-լեգո
մեծահասակները-մեծահասակ
տարիներ-տարի
հավաքածուներ-հավաքածում
կոնստրուկցիաներ-կոնստրուկցիա
 գնորդներ-գնորդ
4․ Տեքստում գրված թվականները գրեք տառերով, հիշեք, որ մինչև 99 թվականները գրվում են միասին, իսկ դրանից հետո՝ առանձին։
հազար ինըհարյուր երեսուն երկու։
ութհազար։
հազար ինըհարյուր հիսուն ութ։
վեց։
5․ Դու ունե՞ս լեգո, ի՞նչ ես սիրում լեգոյով հավաքել։
Այո ես ունեմ լեգո, ես սիրում եմ վալի հավաքել։

Мороз Иванович. Часть 3.

А Ленивица ему в ответ:
– Да, как бы не так! Мне себя утомлять – лопатку поднимать да в печку тянуться; захочешь, сам выскочишь. Идёт она далее, перед нею сад, а в саду стоит дерево, а на дереве золотые яблочки. Яблочки листьями шевелят да говорят:

– Мы яблочки наливные, созрелые. Кто нас с дерева стрясёт, тот нас себе и возьмёт.
– Да, как бы не так! – отвечала Ленивица. – Мне себя утомлять – ручки подымать, за сучья тянуть… И прошла Ленивица мимо них. Вот дошла она и до Мороза Ивановича. Старик по-прежнему сидел на ледяной скамеечке да снежные комочки прикусывал.
– Что тебе надобно, девочка? – спросил он.
– Пришла я к тебе, – отвечала Ленивица, – послужить да за работу получить.
– Ну что ж, девочка, поди-ка взбей мне перину, а потом кушанье приготовь, да платье почини. Пошла Ленивица, а дорогой думает: „Стану я себя утомлять. Старик и не заметит и на невзбитой перине уснёт”. Старик и в самом деле не заметил, лёг в постель и заснул. А Ленивица пошла на кухню, да и не знает, что делать. Думала, она, думала, кое-как зелень обчистила, мясо и рыбу разрезала, мытое-немытое так и положила в кастрюлю, а сама думает: „Зачем каждую вещь особо варить? Ведь в желудке всё вместе будет”. Вот старик проснулся, просит обедать. Ленивица притащила ему кастрюлю. Мороз Иванович попробовал, поморщился. Ленивица попробовала, да тотчас и выплюнула. Старик сам приготовил обед на славу, так что Ленивица пальчики облизала, кушая чужую стряпню.

Как вы понимаете следующие выражения: вышла на свет божий, кое-как обчистила, приготовить на славу, пальчики облизала.

  1. Вышла на свет божий: Это выражение означает, что Ленивица появилась, стала видимой или начала действовать открыто.
  2. Кое-как обчистила: Это значит, что Ленивица выполнила работу небрежно, не стараясь, лишь бы отделаться.
  3. Приготовить на славу: Это выражение означает, что блюдо было приготовлено очень хорошо, вкусно, на высоком уровне.
  4. Пальчики облизала: Это метафора, означающая, что еда была очень вкусной и ей невозможно было не восхищаться.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

  1. Почему Ленивица пошла к колодцу?
    • Ленивица пошла к колодцу, потому что ей было поручено это сделать. В тексте говорится: “Рукодельница была умненькая, рано вставала, печку топила, петуха кормила, а потом на колодец за водой ходила.” Ленивица, в отличие от нее, избегала любой работы.
  2. Как она поступила с пирожком, с яблоками?
    • Ленивица отказалась потрудиться, чтобы достать пирожок или яблоки. Она сказала: “Да, как бы не так! Мне себя утомлять – лопатку поднимать да в печку тянуться; захочешь, сам выскочишь.” Она прошла мимо и не стала ничего делать.
  3. Какую работу поручил сделать Ленивице Мороз Иванович?
    • Мороз Иванович поручил Ленивице взбить перину, приготовить кушанье и починить платье.
  4. Как Ленивица справилась со своей работой?
    • Ленивица плохо справилась с работой. Она не взбила перину, кое-как приготовила еду, не починила платье и думала, что старик не заметит ее лени.
  5. Кто приготовил обед?
    • Обед приготовил сам Мороз Иванович, и Ленивица пальчики облизала, кушая чужую стряпню.

Мороз Иванович. Часть 4.

После обеда старик лёг отдохнуть да припомнил Ленивице, что у него одежда порвана, и попросил заштопать. А Ленивица думает себе: „Авось и так пройдёт. Старик добрый, он мне и так пятачков подарит”. На третий день приходит Ленивица и просит Мороза Ивановича её домой отпустить да за работу наградить.
– Я тебя награжу, – отвечал старичок, – и какова работа, такова будет и награда. С этими словами Мороз Иванович дал Ленивице серебряный слиток и пребольшой бриллиант. Ленивица так этому обрадовалась, что схватила то и другое и, даже не поблагодарив старика, домой побежала. Пришла домой и хвастается:
– Вот, – говорит, – что я заработала.
Не успела она договорить, как серебряный слиток растаял и полился на пол; в то же время начал таять и бриллиант. А петух вскочил на забор и громко закричал:
– Кукареку, Кукареку, у Ленивицы в руках ледяная сосулька!

Спишите, вставляя пропущенные буквы

  1. Рукодельница была умная девочка: рано вставала, печку топила, петуха кормила, а потом на колодец за водой ходила.
  2. А Ленивица в постельке лежала, вставала, садилась к окошку мух считать.
  3. В печке сидел румяный пирожок, а на дереве росли румяные яблочки.
  4. Мороз Иванович сидел на ледяной лавочке да снежные комочки ел.

Составьте 5 вопросов к тексту

  1. Какую работу поручил старик Ленивице?
  2. Что Мороз Иванович дал Ленивице в награду?
  3. Как отреагировала Ленивица на награду Мороза Ивановича?
  4. Что случилось с серебряным слитком и бриллиантом, когда Ленивица пришла домой?
  5. Какую фразу произнес петух, когда Ленивица вернулась домой?