Monthly Archives: August 2024
Էմիլը Լյոնեբերգայից
Ինձ շատ դուր եկավ Էմիլի արկածները պատմվածքները։ Էմիլը շատ աշխույժ, ինքնասածի տղա էր։ Նա ոչնչից չէր վախենում, անում էր ինչ ուզում էր։ Բոլորը հոգնել էին նրա անկարգություններից ։ Միակ մարդը, որ փորձում էր արդարացնել նրա արարքները, դա նրա մայրիկն էր։
Սակայն Էմիլի արարքները ոչ մի արդարացում չունեին։
Նրա հայրը շատ հաշվենկատ մարդ էր, իսկ մայրը՝ շատ բարի ու հոգատար։
Այս պատմվածքից ես հասկացա, որ երեխաները, որոնք փորձում են ամեն տեղ մտնեն , ամեն ինչի ձեռք տան դա ոչ թե անկարգության, այլ խելացիության նշան է։ Այդպես նրանք փորձում են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Այդ ամենի ապացույցը այս պատմվածքի հերոսն էր, որը հետագայում դարձավ Լյոնեբերգայի նախագահը և այդ շրջանի ամենա հարգված մարդկանցից մեկը։