Ես

Ես Արտյոմն եմ։

Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։

Բնակվում ՌԴ-ի Պենզա քաղաքում։

Ազատ ժամանակ ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ, անիմացիոն մուլտֆիլմեր դիտել։

Այստեղ ես ընկերներ չունեմ, բայց դպրոցից ունեմն ընկեր, որի հետ շփվում ենք օնլայն հատթակում։Նրա անունը Գագիկ է։Նա շատ բարի ու խելացի տղա է։

Իմ ընտանիքը մեծ է։ Այն բաղկացած է հինգ հոգուց։Հայրիկս, մայրիկս, տատիկս, մեծ եղբայրս ու ես ։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը։

Իմ ամենասիրելի ուտելքներից է պիցցան, ֆաստ ֆուդը։ Շատ եմ սիրում քաղցրավենիքներ։

Իմ ամենասիրելի գույնը կարմիրըն է։

Սիրում եմ Գիբլ ստուդիայի ֆիլմերը, երաժշտությունից նախընտրում եմ կլասիկա և հիպ-հոպ։

Ինձ շատ դուր է գալիս այս քաղաքը, այն շատ կանաչապատ է ու գեղեցիկ։ Այստեղ է ծնվել Մ․ Լեռմոնտովը։ Ես ացյելել եմ նրա անվան գրադարանը, որը շատ մեծ էր ու գեղեցիկ։

Եղել եմ նրա տատիկի տանը, որը մի հրաշք տեղ էր, ինձ շատ դուր եկավ այնտեղ։

Քաղաքի կենտրոնում կան երգող շատրվաններ։ Երեկոյան ես եղբորս հետ գնում եմ և վայելում այդ գեղեցկությունը։

Ցավոք ես Հայաստանից դուրս եմ եկել, երբ դեռ չորս տարեկան էի։

Տեսարժան վայրերից եղել եմ Տաթևում, բայց շատ փոքր էի և ոչինչ չեմ հիշում։

Եթե մի օր ստացվի ու ես գամ Հայաստան, մեծ սիրով կայցելեմ բոլոր տեսարժան վայրերը։

Հայրենագիտության հաշվետվություն 

Դիր  բլոգիցդ հայրենագիտության բաժնի հղումը՝

Հայրենագիտություն 4.3 » Արտյոմ Գեգչօղլյան (edublogs.org)

Քանի՞ նյութ ունես հայրենագիտության բաժնում՝

33 նյութ

Հաջողված նախագիծ, որն ամենաշատն ես հավանել՝

Ծաղկաձոր » Արտյոմ Գեգչօղլյան (edublogs.org)

Ուսումնական ի՞նչ նյութ քեզ ամենաշատը դուր եկավ՝

Գառնի տաճար » Արտյոմ Գեգչօղլյան (edublogs.org)

Դժվարություններ ունեացա՞ր առարկան ուսումնասիրելիս, ինչու՞ 

Ոչ չեմ ունեցել ,շատ հատքերքիր առարկա է։

Ի՞նչ նոր բաներ սովորեցիր հայրենագիտություն առարկայից՝

Հայկական դիցաբանության աստվածներին ուսումնասիրեցի։

Որ՞ նախագծով ես ճամփորդել՝

Ես սովորում եմ հեռավար, չեմ կարողանում մասնակցել ճամփորդություններին։

Ի՞նչ կցանկանայիր փոխել-ավելացնել հայրենագիտություն առարկայի մեջ՝

Ամեն ինչ շատ հետաքրքիր է։

Ինչպե՞ս քեզ կգնահատես այս առարկայից 1-10 բալային սանդղակով՝

9 բալ

Երկու նախադասությամբ ամփոփիր հայրենագիտական ուսումնական տարիդ

Այս տարի ես շատ բան սովորեցի այս առարկայից։ Ծանոթացա հայկական աստվածներին,

Հայաստանի տեսարժան վայրերին, տեղեկացա հայկական ծեսերից։ Իմ կարծիքով այս

տարի շատ բան սավորեցի։

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: 
  4. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը: Ես բնակվում եմ ՌԴ-ում ՝ Լոբնյա քաղաքում։ Կից քաղաքներն են Խիմկին, Զելենագռադը, Միտիշին, Կռասնագոռցկը, Մոսկվան, Շոլկովոն, Բալաշիխան, Ադինցովան։
  5. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ: Կոտայքի մարզի քաղաքներն են Աբովյանը, Հրազդանը, Չարենցավանը, Եղվարդը, Բյուրեղավանը, Նոր Հաճնը,Ծաղկաձորը, Վանաձորը, Ալավերդին, Ստեփանավանը։

Էրեբունի ամրոց

Էրեբունի ամրոց, պատմական հուշարձան, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա։ Հիմնադրվել է Ք․ ա․782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից։

Continue reading »

Գառնի տաճար

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը», բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Տորք Անգեղ

  1. Ինչու՞ էին այս դյուցազունին անվանում Անգեղ, որտեղի՞ց էր նա ծագում: Տորք Անգեղին ներկայացնում է  բարձրահասակ, կոպիտ կազմվածքով,  մեծ ուժի տեր հսկա, որին տգեղության պատճառով Անգեղյա  են կոչել(ան-գեղ-առանց գեղեցկության այսպես է բացատրվում բառը նաև ունենք անգղ անունով թռչուն, որը շատ տգեղ է, ասում են որ նմանություններ են եղել, դրա համար այդ անունն է կրել) ։
  2. Ո՞վ էր Մովսես Խորենացին, ի՞նչ կապ ուներ Տորք Անգեղի հետ: Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա  անվան մի մասը՝ Խորենացի: Հիմնականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը:
  3. Ի՞նչ է նշանակում դյուցազու՞ն, գիտեք այդպիսի մեկին:

Դյուցազն-ասվածների ցեղից սերված, կիսաստված

Դյուցազուններ են Հայկն ու Վահագնը։

Դիցաբանություն և առասպել

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 
  2. Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր:  Այն հորինովի պատմություն է։
  3. Ո՞վքեր էին առասպելի հերոսները Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 
  4. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/ <<Հայկ և Բել>>,<<Արա Գեղեցիկ և Շամիրամ>>,<<Տիգրան և Աժդահակ>>,<<Արտաշես և Սաթենիկ>>։
  5. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/ Հայկը չդիմանալով Բելի վերաբերմունքին ընդվզեց նրա դեմ։ Մեծ կռիվ
  6. եղավ և Հայկը սպանեց Բելին և նրա բանակը վախեցած փախավ և այսպես սկիզբ դրվեց հայ ժողովրդի պատմությանը։
  7. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում: Գառնի և Գեղարդ