Ուղարկում եմ խոստացածս խնդիրների լուծումները։

354-362 վարժություններ » Արտյոմ Գեգչօղլյան
346-354 վարժություններ » Արտյոմ Գեգչօղլյան
Geogebra » Արտյոմ Գեգչօղլյան
Անցածն ամրապնդող առաջադրանքներՄանրամասն գրեք լուծումները » Արտյոմ Գեգչօղլյան
Փետրվարի 4-5 » Արտյոմ Գեգչօղլյան
Լրացուցիչ՝ առաջադրանքներ 328, 331, 333 (4.1 Երկարության չափում, երկարության չափման միավորներ, էջ 94,) » Արտյոմ Գեգչօղլյան
Բաժանում » Արտյոմ Գեգչօղլյան
Բազմապատկման հաշվեկանոնը » Արտյոմ Գեգչօղլյան
Կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը/մաս 3 » Արտյոմ Գեգչօղլյան
Կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը/ մաս 2 » Արտյոմ Գեգչօղլյան
ԳԼՈՒԽ 2 | ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՆԱԿԱՆ ԹՎԵՐՈՎ » Արտյոմ Գեգչօղլյան
18.09.2024 » Արտյոմ Գեգչօղլյան
Geogebra » Արտյոմ Գեգչօղլյան
2.2 Գումարման զուգորդական օրենքը » Արտյոմ Գեգչօղլյան
159-178 » Արտյոմ Գեգչօղլյան
Արտյոմ Գեգչօղլյան
2.11 » Արտյոմ Գեգչօղլյան
2.9 Բաժանման հատկությունները » Արտյոմ Գեգչօղլյան
2.10 Մնացորդով բաժանում » Արտյոմ Գեգչօղլյան
Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն » Արտյոմ Գեգչօղլյան
10.09.2024 » Արտյոմ Գեգչօղլյան
Սեպտեմբերի 4 » Արտյոմ Գեգչօղլյան
Սեպտեմբերի 3 » Արտյոմ Գեգչօղլյան
16.09.2024 » Արտյոմ Գեգչօղլյան
13.09.2024 » Արտյոմ Գեգչօղլյան
17.09.2024 » Արտյոմ Գեգչօղլյան

ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
  2. Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:
  3. Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:
  4. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
  5. Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ:
  6. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
  7. Երկրի մակերևույթից մինչև 3000կմ բարձրության հասնող սահմանը կոչվում է վերին սահման։
  8. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
  9. Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ
  10. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
  11. Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
  12. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը
  13. Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Մթնոլորտային ճնշում

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
  2. Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
  3. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
  4. Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): 
  5. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության։
  6. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
  7. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
  8. Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
  9. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:
  10. 760-100=660մմ

Դեբեդ

Դեբեդ գետը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում և Վրաստանում։
Կազմավորվում է Ջորագետ և Փամբակ գետերի միախառնումից։
Թումանյան կայարանից 2կմ հյուսիս՝ Վրաստանի սահմանին մոտ, ազից թափվում է Խրամ գետը, Կուրի ավազանի գետ է։ Երկարությունը 178կմ է, ավազանը՝ 4080 կմ։
գետի ափին են տեղակայված Ալավերդի, Ախթալա, թումանյան, Ճամլուղ քաղաք ները։
Դեբեդը և նրա վտակները սկիզբ են առնում հյուսիս արևմուտքում Վիրահայոց լեռնաշղթայից և հարավ արևելքում՝ Գուգարաց լեռներից։
Այն հայաստանի տատածքի ամենաջրառատ լեռնայիե գետն է և հոսում է հիմնականում նեղ կիրճով, որը կոչվում է Դերեդի կիրճ և ունի 250-350մ խորություն։ Ունի խառը ռեխիկ, Քուռի բեղլու, Քուռի կողակ, կարմրախայտ, մուրծա, սովորական քառթակ։
Գետը շատ աղտոտված է։

Մթնոլորտի տաքացումը

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:
    Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: 
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
     Ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով:Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
    Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
    25-3.5=10

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
    Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
    Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
    Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
    Քամու ուժը չափում են բալերով։
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
  6. Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:
  7. Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները։
    Օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները։

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում: Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
  3. Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:Հայաստանին բնորոշ են լեռնահովտային քամիները։
  4. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
  5. Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև։
  6. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
  7. Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Ես իմ անուշ Հայաստանի

Առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:
    Բար-պտուղ, Բերք
    Սազ-երաժշտական գործիք
    Վսեմ-հպարտ
    Խրճիթ-հին փայտե կամ քարե փոքր տուն
    Բուք-ձյունախառն ուժեղ փոթորիկ
    Խոցել-սպանել վիրավորել
  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
    Արևահամ բար-արևի համ ունեցող բերք
    Վիշապաձայն բուք-շատ հզոր փոթորիկ
    Երկաթագիր գրքեր-տպագրական տառերով գրված գիրք
  • Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձի՛ր բացատրել դրանք։
    ողբանվագ, լացակումած, Արնանման, վառման, լուսապսակ, վիշապաձայն։
  • Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանի՛ր ընտրությունդ:
    Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
    Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
    Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
    Գեղեցիկ տողեր են։
  • Դո՛ւրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
    Անուշ Հայաստան, ճերմակ գագաթ, մուգ երկինք,
    Ես կարոտում եմ իմ անուշ Հայաստանին։
    Արագած լեռը ճերմակ գագաթ ունի։
    Մուգ երկնքում արև չկա։
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
    բույր-հոտ,
    ջինջ-մաքուր,
    ողբաձայն-տխուր,
    ճերմակ-սպիտակ,
  • Համացանցում փնտրի՛ր և առանձնացրո՛ւ Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Հիշի՛ր

Առարկայիգործողությունկամեղելությունցույցտվողբառերըկոչվումենբայ:

Բայերը պատասխանում են ի՞նչանել, ի՞նչլինելհարցերին:

Բայերը լինում են դիմավոր և անդեմ:

Անդեմ բայերն ունեն ել, ալվերջավորությունները։

Օրինակ՝

երգել, խաղալ:

Դրանք կոչվում են անորոշդերբայ

Բայերըկազմությամբլինումենպարզևածանցավոր:

Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:

ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր – հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:

բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ-  հիմքերը ածանցավոր են:

Կատարի՛ր առաջադրանքները։

1 Ընդգծի՛ր բայերը։

Խոսք, խոսել, նկար, գույն, նկարիչ, նկարչություն, նկարել, գունավոր, գունավորել, ծառ, ծաղկել, բողբոջ, բողբոջել, երկինք, երկնային։

2 Տրված գոյականներից բայեր կազմի՛ր։

Նախաճաշ-նախաճաշել

Ճաշ-ճաշել

Ընթրիք-ընթրել

Գույն-գունավորել

Ծաղիկ-ժաղկել

Տաքություն-տաքացնել

3 Ընդգծի՛ր այն գոյականները, որոնցից չենք կարող բայ կազմել։

Դուռ

Ցատկ

Սեղան

Թռիչք

Աթոռ

Պատւհան

Ծիծաղ

Մեքենա

Ընկեր

Բժիշկ

Ուսուցիչ

4 Ընդգծի՛ր ածանցավոր բայերը։

Երգել, թռչկոտել, ցատկել, խոսել, քնել, ճախրել, լսել, պատառոտել, կոտրատել, արթնացնել,փախչել, պառտել, կառուցել։

5 Ընդգծ՛ր այն գործողությունները, որոնք կատարվում են ներկա պահին։

Երգում եմ, խոսում էին, վազում եմ, արթնացել է, կերգի, երգելու է, նայում եմ, լսում էի, երգում էին, կերգեն, երգելու են, նկարելու է։

6 Յուրաքանչյուր ժամանակաձևի առաջ գրի՛ր համապատասխանող բայը։

Նվագում է, նվագելու է, նվագել է, նկարում ենք, նկարելու են, նկարել ես, ցատկոտում են, ցատկոտելու են, ցատկոտել են, սովորում է, սովորելու է, սովորել է, զարդարում ենք, զարդարել ենք, զարդարելու ենք, պատրասում եմ, պատրասել եմ, պատրաստելու եմ։

Ներկա ժամանակ
Նվագում է
, նկարում ենք, ցատկոտում են, սովորում է, զարդարում ենք, պատրասում եմ,
Անցյալ ժամանակ
նվագել
է, նկարել ես, ցատկոտել են, սովորել է, զարդարել ենք, պատրասել եմ,
Ապառնի ժամանակ
նվագելու է
, նկարելու են, ցատկոտելու են, սովորելու է, զարդարելու ենք, պատրաստելու եմ։